Լավրով․ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում17 մայիսի 2021 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում։ Նա հավելել է նաև, որ էմոցիաները բորբոքելու առիթ չի տեսնում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունեցել։ Նստել, սկսել են հանգիստ պայմանավորվել, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը։ Խնդրել են մեզ աջակցության մասին, մեր զինվորականներն այդպիսի աջակցություն ցուցաբերել են, պայմանավորվածությունը ձեռք է բերվել։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում հույզերը բորբոքելու համար այս ոչ առօրյա, բայց հանգիստ կարգավորվող հարցում»,-ասել է Լավրովը։ «Ինչ վերաբերում է իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ապա ադրբեջանական կողմը, միջադեպից հետո, հայտարարություններ է արել՝ պարզաբանելով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, և, ամենակարևորը, բացատրվում է սահմանազատման և սահմանագծման բացակայությամբ։ Ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել, և մենք առաջարկել ենք կողմերին, որպեսզի նրանք ձեռնամուխ լինեն այդ աշխատանքին։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց՝ տրամադրելով ինչպես քարտեզագրական նյութ, այնպես էլ խորհրդատվական ծառայություններ»,-ասել է ՌԴ նախարարը։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը նաև ռազմական աջակցություն է խնդրել ՌԴ նախագահից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |