Նոր մոտեցում բանկային ծառայություններին՝ Ինեկոբանկից17 մայիսի 2021 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հավատարիմ մնալով հաճախորդների ժամանակն արժևորելու սկզբունքին` Ինեկոբանկը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` ներկայացնելով իրենց տեսակի մեջ յուրահատուկ բանկային հաշվի փաթեթների շարք: Յուրաքանչյուր հաճախորդ դրանցում կկարողանա գտնել իր կենսակերպին և ֆինանսների կառավարման նախապատվություններին համապատասխան տարբերակ և ընտրել առավելությունների իր փաթեթը: start, basic, plus, special. Ինեկոբանկի նորանուն հաշվի փաթեթներն են, որոնցից յուրաքանչյուրում ամփոփված են տվյալ դասի լավագույն պրոդուկտները։ Բանկային բոլոր անհրաժեշտ ծառայությունները` առանձնացված 4 փաթեթով, նախատեսված են ինչպես բանկի հավատարիմ ու տարիների փորձառությամբ հաճախորդների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել կամ դեռ պատրաստվում են միանալ Թվային բանկին և օգտվել նորարարական բոլոր հնարավորություններից: «Բանկային ընդլայնված ծառայությունների մեր նոր փաթեթները մշակելիս առաջնորդվել ենք այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր հաճախորդ յուրահատուկ է իր կյանքի ռիթմով ու դրանից բխող պահանջներով: Ուստի, մենք ստեղծել ենք այնպիսի անհատականացված լուծումներ, որոնք կգոհացնեն մեր ամենատարբեր պահանջմունքներ ունեցող հաճախորդներին և որ ամենակարևորն է` կխնայեն նրանց ժամանակը»,- ասել է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը: Start փաթեթն ապահովում է վստահ մուտք դեպի բանկային նորարարական ծառայություններ բոլոր նրանց համար, ովքեր նոր են պատարստվում միանալ Ինեկոբանկին և հետաքրքրված են բանկային ամենաանհրաժեշտ ծառայություններով: Basic փաթեթն ընտրած հաճախորդները կարող են ստանալ բանկային լավագույն ծառայությունները` ստեղծված հիմնական ֆինանսական կարիքների համար: Ընդլայնված հնարավորություններով plus փաթեթն առավել հարմար է բանկային տարբեր ծառայություններից օգտվող հաճախորդների համար, ովքեր կարևորում են հավելյալ հարմարավետությունն ու արտոնյալ պայմաններով ծառայությունների ստացման հնարավորությունը: Առանձնահատուկ բանկային հնարավորությունները` անհատականացված special փաթեթը, կհետաքրքրի կյանքի և ֆինանսական գործարքների ակտիվ ռիթմով հաճախորդներին, ովքեր ունեն յուրահատուկ պահանջմունքներ սպասարկման որակի և էքսկլյուզիվ պայմանների հանդեպ: Նորարարությունը ճանապարհ է` մոտեցումներից մինչև տեխնոլոգիական ամենատարբեր լուծումներ: Այս գաղափարը շարունակում է մնալ Ինեկոբանկի գործունեության հիմքում: Հաշվի 4 փաթեթները նախորդ հաջող փորձի հիման վրա կատարելագործված նոր առաջարկ է` օգնելու ներկա և ապագա հաճախորդներին ավելի մոտ գտնվել Թվային բանկի նորարարական ծառայություններին և շարունակելու զարգանալ իրենց ֆինանսական պահանջմունքներին համահունչ։ Փաթեթները գործելու են մայիսի 17-ից և հասանելի են լինելու հաճախորդներին ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց միանալու համար: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հաշվի փաթեթներին միանալու դեպքում կգործի հատուկ առաջարկ: Մանրամասները ներկայացված են բանկի կայքում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |