Քոչարյանը չի ընդգրկվի ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նոր կազմում

Քոչարյանը չի ընդգրկվի ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նոր կազմում

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի վերընտրվի ԱՖԿ «Սիստեմա» տնօրենների խորհրդի կազմում, տեղեկացնում է Interfax-ը։

Քոչարյանը փետրվարի 3-8-ը Մոսկվայում մասնակցել է «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին։

Պաշտոնը կթողնի նաև ԱՖԿ-ի նախկին ղեկավար Անդրեյ Դուբովսկովը։ Նրա և Քոչարյանի փոխարեն նոր թեկնածուներ են առաջադրվել։ ԱՖԿ տնօրենների խորհրդի մյուս անդամներին նախատեսվում է վերընտրել։

ԱՖԿ տնօրենների խորհրդի ընտրության հարցը քննարկվելու է ԱՖԿ-ի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովում, որ կայանալու է հունիսի 26-ին առցանց ձևաչափով։

Ռոբերտ Քոչարյանն ԱՖԿ «Սիստեմայի» անկախ տնօրեն էր 2009-ից։

Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նա գլխավորում է «Հայաստան» դաշինքը, որին անդամակցում են ՀՅԴ-ն և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---