Սպերցյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքական

Սպերցյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի  հավաքական

PanARMENIAN.Net - Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խորվաթիայի հետ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 1-ին, իսկ Շվեդիայի հետ՝ հունիսի 5-ին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի մայիսի 28-ից հունիսի 5-ը, որի շրջանակում երկու ընկերական հանդիպում կունենա Խորվաթիայի և Շվեդիայի հետ։

«Հավաքին և ընկերական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը Խոակին Կապարոսի գլխավորությամբ հրավիրել է «Կրասնոդար -2» -ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ

20-ամյա Էդուարդ Սպերցյանը հանդես է գալիս «Կրասնոդարի» երկրորդ թիմում 2018-ից։ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականում իր առաջին խաղում՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական ընտրական J խմբում Ռումինիայի հետ հանդիպմանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---