Երևանն ու Բաքուն հայտարարել են սահմանների ճշտմանը համաձայն լինելու մասին![]() 18 մայիսի 2021 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստատեսության եթերում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սահմանազատմանն օգնելու մասին հայտարարությանը, ասել է, որ հայկական կողմը պատրաստ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների հստակեցման աշխատանքները։ Լավրովը, անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում։ Նա հավելել էր նաև, որ էմոցիաները բորբոքելու առիթ չի տեսնում։ Նա նշել է, որ հասկանալի պատճառներով 30 տարի նման աշխատանք չի իրականացվել։ Ըստ Գրիգորյանի` աշխատանքները պետք է իրականացվեն եռակողմ ձևաչափով՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի մասնակցությամբ։ Նա շեշտել է նաև, որ Ադրբեջանն ամբողջության չի կատարել ելման դիրքեր վերադառնալու մասին պայմանավորվածությունը, և, որ ըստ հայկական և ռուսական կողմերի մոտ առկա քարտեզների, բոլոր այդ տարածքները պատկանում են ՀՀ-ին։ Ադրբեջանը ևս կողմ է արտահայտվել սահմանազատման աշխատանքներ սկսելու հարցում։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում սադրիչ էր որակել Ադրբեջանի գործողությունները, հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Սալիվանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և ՀՀ սահմանին լարվածության կապակցությամբ և կարևորել նման տարաձայնությունների խաղաղ հանգուցալուծումը։ Նա նաև կարևորել է սահմանազատման կառուցողական քննարկման անհրաժեշտությունը։ Ալիևը համակարծիք է եղել Սալիվանի հետ սահմանազատման աշխատանքների մեկնարկի անհրաժեշտութան հարցում և կարևորել է, որ այն ընթանա ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»,-գրում է Haqqin.az-ը՝ Ալիևի մամուլի ծառայության վրա հղումով։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |