Էրդողանն անիծել է Ավստրիայի կառավարությանը

Էրդողանն անիծել է Ավստրիայի կառավարությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Անկարայում, անիծել է Ավստրիայի կառավարությանը, որի որոշմամբ Վիեննայում որոշ կառավարական շենքերին բարձրացվել են Իսրայելի դրոշները։

«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որը Իսրայելի դրոշն է կախել կանցլերի վարչական շենքին։ Պետական շենքի վրա բարձրացնել ահաբեկչական պետության դրոշը նշանակում է նույնականացվել ահաբեկչության հետ։ Հավանաբար, Ավստրիան փորձում է մահմեդականներին ստիպել վճարել իր գործած հրեաների ցեղասպանության համար»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես պարզաբանել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Իսրայելի դրոշը բարձրացվել է որպես համերաշխության նշան, քանի որ «ահաբեկչական գրոհները» հրեական պետության դեմ «արժանի են ամենավճռական քննադատության»։ Կանցլերի աշխատակազմի օրինակին հետևել է նաև այդ երկրի ԱԳՆ-ն։

Իսրայելի և Գազայի հատվածի ռազմական առճակատումը սկսվել է Արևելյյան Երուսաղեմում պաղեստինցիների և ոստիկանների միջև լայնածավալ բախումներից հետո՝ Տաճարի լեռան մոտ և Շեյխ Ջարրահ թաղամասում, որտեղ Իսրայելի դատարանի որոշմամբ մի քանի արաբ ընտանիք պետք է արտաբնակեցվեր։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---