ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է![]() 18 մայիսի 2021 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը` Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան...շարունակելի», - ասվում է գրառման մեջ։ ԲՀԿ-ն խորհրդարանական արտահերթ ընտրությունների միայնակ է գնալու։ Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ եթե հաղթեն խորհրդարանական արտահերթ ընտրություններում, կոալիցիա կազմելու դեպքում պնդելուեն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |