ԱԳ փոխնախարարը վերահաստատել է թափանցիկ ընտրություններ անցկացնելու ՀՀ պատրաստակամությունը![]() 18 մայիսի 2021 - 17:17 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։ Նախարարի տեղակալն արժևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում և գոհունակությամբ արձանագրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |