ՀՀ-ն Թուրքիայի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ![]() 18 մայիսի 2021 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ, ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: Մասնավորապես, ՀՀ կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, և այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ: Այս մասին Եվրոպական դատարանը տարածել է մամուլի հաղորդագրություն։ Արցախի դեմ 44 օրյա պատերազմում Թուրքիան Ադրբեջանին աջակցել է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով, իչպես նաև վարձկանների է վարձել և Ադրբեջան տեղափոխել Սիրիայից, նաև այլ երկրներից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |