Հայաստանը շահագրգիռ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման այժմյան տեմպերի պահպանման հարցում

PanARMENIAN.Net - Եվրաինտեգրումն ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի երիտասարդական համաժողովում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ՆԱՏՕ-ի գծով դեպարտամենտի ղեկավար Արման Իսրայելյանը: Նրա խոսքերով, Հայաստանը շահագրգիռ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման այժմյան տեմպերի պահպանման հարցում:



«Երկրի համար չափազանց կարեւոր է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ Հայաստանի ռազմական ոլորտին նրա կողմից ցուցաբերվող օգնությունը, որի շրջանակներում ՆԱՏՕ-ն Հայաստանին խորհրդատվական ու մասնագիտական օժանդակություն է ցուցաբերում: Այդ բարեփոխումների վերջնական նպատակը հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելն է»,-ընդգծել է հայ դիվանագետը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---