ՀՀ-ում կորոնավիրուսի 229 նոր դեպք կա և 14 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 229 նոր դեպք կա և 14 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221,368-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 6436։

Մահվան ևս 14 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4357 դեպք կա, այլ պատճառով՝ 1067։

Ապաքինվել է ևս 286 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 209,508 է։

Այսպիսով` մայիսի 18-ին կատարվել է 3591 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,046,412 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---