«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի առաջին եռյակը հայտնի է![]() 19 մայիսի 2021 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին «Հանուն Հանրապետության» և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժի կողմից խորհրդարանական արտահերթ ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: Ցուցակի առաջին եռյակը հայտնի է, գրում է «Ժողովուրդը»։ Դաշինքը կգլխավորի «Հանուն Հանրապետետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է։ Եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |