Netflix-ը կցուցադրի Անդրեասյանի «Երկրաշարժ» և Քեշիշյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերը

Netflix-ը կցուցադրի Անդրեասյանի «Երկրաշարժ» և Քեշիշյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերը

PanARMENIAN.Net - Ամերիկյան սթրիմինգային Netflix տեսածառայությունը գնել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ «Մարս մեդիա» կինոընկերության մամուլի ծառայության վրա հղումով։

Netflix-ը ձեռք է բերել նաև Հրաչյա Քեշիշյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմը։

«Մեր ընկերության 5 ֆիլմ է վաճառվել Netflix-ին»,-ասել են ընկերությունում։

Անդրեասյանի և Քեշիշյանի ֆիլմերից բացի վաճառվել են նաև Մարս մեդիայի» Ալեքսանդր Կիրիենկոյի «Իվանովները», Թաիսիա Իգումենցևայի «Թագուհին» կատակերգությունը, Կոնստանտին Ստստսկու «Հրամայված է՝ ոչնչացնել»։

Ֆիլմերը հասանելի կլինեն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար։

Սարիկ Անդրեասյանի ռուս-հայկական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը:

Քեշիշյանի «Շնորհակալություն հայրիկ» կինոնկարը լիրիկական կոմեդիայի ժանրում նկարահանված ֆիլմ է։ Գլխավոր դերակատարուհին Նյու Յորքից Քրիստա Մարիա Դոնարգոն է, գլխավոր դերերում են Միքայել Պողոսյանը, Վիգեն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանն ու այլք:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---