Նոր նախընտրական դաշինք կա՝ «Ազատ Հայրենիք»![]() 19 մայիսի 2021 - 15:35 AMT PanARMENIAN.Net - 4 կուսակցություն ընտրություններին կմասնակցի «Ազատ Հայրենիք» դաշինքով։ Դաշինքին անդամակցել են «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և պահպանողական կուսակցություները։ Կուսակցությունները միավորվել են ՀՀ լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով։ Դաշինքը բաց է ԱՀ-ի կազմակերպական սկզբունքները և քաղաքակրթական կողմնորոշումն ընդունող բոլոր քաղուժերի համար: ԱՀ Դաշինքի ղեկավար մարմինը ԱՀ խորհուրդն է, որի կազմում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Վարչապետը (թեկնածուն) ունի արգելանքի իրավունք, որը կարող է հաղթահարվել խորհրդի անդամների ձայների երկու երրորդով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |