Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը և զերծ մնալ սադրանքներից![]() 19 մայիսի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը և զերծ մնալ սադրանքներից։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ «Զինվորականների կողմից սահմանի խախտումն ու առաջխաղացումը կարող է ապակայունացնել իրավիճակն ու նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը։ Մենք կոչ ենք անում խախտող կողմին անհապաղ հետ քաշել զորքերն ու զերծ մնալ հետագա սադրանքներից։ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել երկկողմ վեճերը քաղաքական և դիվանագիտական միջոցներով խաղաղ հանգուցալուծման օգտին։ Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսակետից»,-ասվում է հայտարարության մեջ։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |