Գևորգ Պետրոսյանն «իր աշխատուժը կտնօրինի գիության ու իրավապաշտպանության ոլորտում»![]() 19 մայիսի 2021 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, նախկինում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հայտարարել է քաղաքական ակտիվ գործունեությունը դադարեցնելու և իր «աշխատուժն գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում տնօրինելու» մասին։ «Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում... Ես ժողովրդին խաբել չեմ կարող...»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։ Պետրոսյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու է քաղաքական գործունեությունը՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքը։ «Աստված Հայ ժողովրդին պահապան...Դեռ կհանդիպենք...»,-գրել է նա։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |