Պուտինն Ալիևի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում և միջադեպը հայ-ադրբեջանական սահմանին![]() 20 մայիսի 2021 - 10:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Իրավիճակը քննարկվել է անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ գործնական քայելրի շեշտադրմամբ՝ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև միջադեպին հայ-ադրբեջանական սահմանին։ Ընդհանուր տրամադրվածությունն այն է , որ կարգավորումը լինի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածության հասնելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |