Լավրովն ու Բլինքենը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղկարգավորման մասին![]() 20 մայիսի 2021 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 19-ին Ռեյկյավիկում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր՝ այդ թվում անդրադառնալով «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնումներին»։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Լավրովը կառուցողական է անվանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումը։ «Զրույցը ինձ կառուցողական թվաց։ Կա ընկալում, որ անհրաժեշ է հաղթահարել այն անառողջ իրավիճակը, որը ստեղծվել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նախորդ տարիներին»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ նրա, ՌԴ և ԱՄՆ հարաբերություններում շատ են «փլատակները» և դրանք «մաքրելը» հեշտ չի լինելու։ Լավրովը նշել է, որ Բլինքենի և նրա թիմի մոտ զգացել է դա անելու միտում։ «Մեր կողմից ևս կա նման տրամադրվածություն»,-ասել է Լովրովը, Ըստ Լավրովի, Մոսկվան պատրաստ է դիտարկել և լուծել երկկողմ օրակարգի ցանկացած հարց, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին, հակամարտութուններին և ճգնաժամերին առնչվող։ Ապրիլի 13-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունների ամբողջ օրակարգը գագաթնաժողովում, որը կարող է կազմակերպվել որևէ երրորդ երկրում։ Photo. TASS ![]() ![]() Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |