ՀՀ-ում Covid-19-ի 191 նոր դեպք է գրանցվել և 9 մահ![]() 20 մայիսի 2021 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221,559-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 6146։ Մահվան ևս 9 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4364 դեպք կա, այլ պատճառով՝ 1069։ Ապաքինվել է ևս 472 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 209,980 է։ Այսպիսով` մայիսի 18-ին կատարվել է 3663 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,050,075 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |