Փաշինյան․ ՀՀ տարածքում մոտ 500-600 ադրբեջանցի զինվոր կա![]() 20 մայիսի 2021 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ ՀՀ տարածքում այժմ 500-600 ադրբեջանցի զինծառայող կա և իրավիճակը լարված է մնում։ Ըստ Փաշինյանի, հայկական ԶՈւ քայլերը միտված են մարտավարական գործողություններով սահմանափակելու ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: «Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, առավելագույնն անել ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, հասնել նրան, որ ադրբեջանցի զինծառայողները լքեն ՀՀ տարածքը», - ասել է Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարն ասել է նաև, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է կատարվել և կատարվում։ Մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։ ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |