Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար է հաստատվել21 մայիսի 2021 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի լույս 21-ի գիշերն ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև։ Հակամարտության 11 օրում ավելի քան 200 մարդ է զոհվել, մեծ մասը՝ Գազայի հատվածում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հրադադար հաստատելու որոշում է կայացրել և նշել է, որ Իսրայելը մեծ նվաճումներ է գրանցել 11 օրվա ընթացքում, գրում է BBC-ն։ «Ողջունում եմ կրակի դադարեցումը Գազայի և Իսրայելի միջև 11 օրյա մարտական գործողություններից հետո և կոչ եմ անում բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ և շնորհակալություն հայտնել նրան հրադադարի մասին որոշման համար։ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն կաշխատի ՄԱԿ հետ Գազայի հատվածին շտապ հումանիտար օգնություն հասցնելու հարցում։ Սրացումը Իսրայելում սկսվեց մայիսի 10-ին։ Ըստ պաղեստինյան կողմի, Գազայի հատվածում առնվազն 232 խաղաղ բնակիչ է զոհվել, որից մոտ 100-ը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելը պնդում է, որ զոհվածներից առնվազն 150-ը եղել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ» ծայրահեղական խմբավորման գրոհայիններ։ Իսրայելում հրթիռակոծության հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |