ՌԴ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը![]() 21 մայիսի 2021 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Կանադայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մարկ Գարնոն Ռեյկյավիկում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպումից հետո։ «Գարնոն կրկին նշել է, որ Կանադան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել լարվածությունը»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Sputnik Արմենիան։ Անդրադարձ է եղել նաև Արկտիկային Վենեսուելային առնչվող հարցերին։ Գարնոն նաև Լավրովին է ներկայացրել Ղրիմի հարցում իր դիրքորոշումը, քննարկվել են նաև այլ հարցեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |