ՊՆ․ Տեսանյութերի պատճառով Սև լճի մոտ հայերը և ադրբեջանցիները վիճել են![]() 21 մայիսի 2021 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։ Նշվում է, որ մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈu կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ «Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ չնայած Հայաստանի տարածքը լքելու վերաբերյալ հայկական կողմի պահանջին, ադրբեջանցիները մայիսի 20-ին առաջացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ հավելելով, որ նրանց թիվը մոտ 30 է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |