Զախարովա․ ՌԴ-ն կողմ է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղմանը ԼՂ21 մայիսի 2021 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղմանը Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է ՌԴ արձագանքը, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամի, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի վանդալիզմին։ Ադրբեջանի իշխանություններն այսպես կոչված վերանորոգման աշխատանքների պատրվակով հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը՝ նպատակ ունենալով խեղել եկեղեցու հայկական դիմագիծը։ Բաքուն նաև Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացման» հակագիտական թեզն է առաջ տանում։ «Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների պատմամշակութային ժառանգության պահպանման թեման քննարկվում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ մեր բոլոր շփումներում։ Մասնավորապես, այդ հարցը շոշափվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՀՀ և Ադրբեջան այցի ժամանակ։ Հանդես ենք գալիս տարածաշրջան ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղման օգտին։ Աշխատում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,-ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը դասվել է այն հարցերի շարքին, որոնք լրացուցիչ ջանքեր են պահանջում Ադրբեջանից և ՀՀ-ից։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել վերացնելու համար Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում միջազգային հումանիտար կազմակերպությունների համար, ապահովել կրոնական և պատմամշակութային ժառանգության պաhպանումը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |