Սև լճի մոտ վիճաբանության հետևանքով հայ զինծառայողներ են հոսպիտալացվել![]() 21 մայիսի 2021 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում մայիսի 20-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով հայ զինծառայողներ են հոսպիտալացվել։ Այդ մասին հայտնել են ՊՆ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նախարարությունից նշել են, որ նրանք ստացել են միջին և թեթև վնասվածքներ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել 11 զինծառայող։ Միջադեպի հետևանքով քթի կոտրվածք է ստացել Գորիսի զորամասի շտաբի պետը: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, սըտ որի Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ չնայած Հայաստանի տարածքը լքելու վերաբերյալ հայկական կողմի պահանջին, ադրբեջանցիները մայիսի 20-ին առաջացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ հավելելով, որ նրանց թիվը մոտ 30 է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |