Ադոնցը Փոլ Գավանի հետ կարևորել է ԵԽ իրավասու մարմինների մուտքն Արցախ22 մայիսի 2021 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանի (Իռլանդիա) հետ հանդիպմանը կարևորել է ԵԽ իրավասու մարմինների մուտքն Արցախ, որը, սակայն, հնարավոր չի լինում իրականացնել Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատճառով: Գավանին զեկույցի նախապատրաստական շրջանում Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ: Ադոնցը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Երկուստեք ընդգծվել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, անընդունելի է համարվել Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները չկատարելու և վերջինիս հետ չհամագործակցելու հանգամանքը: Ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` Ադոնցն անթույլատրելի է համարել միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ԱԳՆ-ն կարևորում է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը:Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ հարցը «լուծված է։ և ոև ՀՀ-ն պետք է Արցախն «Ադրբեջանի մաս ճանաչի»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |