ԶԼՄ․ «Փյունիկի» ֆուտբոլիստն ապտակել է մարզչին, որից հետո նրան ծեծել են![]() 22 մայիսի 2021 - 14:25 AMT PanARMENIAN.Net - «Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոյի միջև կոնֆլիկտ է եղել՝ ֆուտբոլիստն ապտակել է մարզչին, վերջինս էլ ծեծի է ենթարկել նրան։ Նրանց հարաբերությունները սրվել են «Արարատ-Արմենիայի» հետ խաղից հետո (0:0), երբ մարզիչը հայհոյախառն արտահայտություն է թույլ տվել խաղացողի օգտին։ Ակումբը որոշել է խաղաշրջանի ավարտին վաղաժամկետ խզել պայմանագիրը հարձակվողի հետ, գրում է Eurosport.ru-ն։ ՌԴ մեկնելուց առաջ Կոբյալկոն այցելել է ակումբի մարզաբազա՝ հրաժեշտ տալու թիմակիցներին և ակումբի անձնակազմին։ Կոբյալկոն նաև մոտեցել է մարզչին և ներողություն խնդրել իր բառերի համար։ Մելիքյանը հրաժարավել է, իսկ Կոբյալկոն ապտակել է նրան ամբողջ թիմի ներկայությամբ, հեռացել մարզաբազայից և ուղևորվել դեպի օդանավակայան։ Մելիքյանը նրա հետևից գնացել է օդանավակայան «Փյունիկի» գլխավոր փոխտնօրեն Կիմ Առաքելյանի ուղեկցությամբ։ Հարձակվողին տապալել են գետնին և ծեծի ենթարկել։ Ոստիկանությունում Կոբյալկոն հրաժարվել է ցուցմունք տալուց և մեկնել է ՌԴ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |