Խոսրով Հարությունյան. Բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի![]() 22 մայիսի 2021 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի անվտանգության խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլը կարծես ավարտվել է, բայց պետք է փաստել, որ այն շարունակվում է և բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն օգտվում է օրվա իշխանությունների անգործությունից, և փորձում ռազմավարական այնպիսի դիրքեր վերցնել, որոնք հետագայում սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար և եթե համարժեք և հակադիր քայլեր չկատարվեն, ապա դրանք կարող են անշրջելի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, գրում է Panorama.am-ը։ Նկատելով, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձվի Արցախ-Հայաստան կապին՝ Հարությունյանը շեշտել է, որ այսօր առերևույթ այդ կապը չկա։ «Այն, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, կներեք, բայց դրանք այսօր լոկ դատարկ խոսքեր են հնչում»,- հայտարարել է նախկին վարչապետը և կարծիք հայտնեl, որ դրան պետք է տրվի տնտեսական, քաղաքական և ռազմական նոր գնահատականներ։ Հարությունյանի խոսքով՝ տարածաշրջանը հայտնվել է որակապես նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում, հետևաբար՝ առկա են նոր սպառնալիքներ Հայաստանի համար։ Ըստ նրա՝ պետք է վերաիմաստավորվի այդ կոնֆիգուրացիայում Հայաստան-Արցախ անվտանգային նոր հայեցակարգը՝ դինամիկ զարգանալու համար անշրջելի երաշխիքներ ստեղծելու համար։ «Որևէ պարագայում եռակողմ հայտարարությունը չի կարող դառնալ Արցախի խնդրի կարգավորման մեծ պայմանագրի իրավական կարկասը»,- հայտարարել է Խոսրով Հարությունյանը՝ միևնույն ժամանակ չժխտելով փաստաթղթի դերը արյունահեղության դադարեցման մեջ, բայց և պահանջելով, որ այդ սկզբունքը հաշվի առնվի հետագա անվտանգային հարցերի գնահատման ժամանակ։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |