ՊՆ․ Շարքային Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը![]() 22 մայիսի 2021 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին` ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը, տեղեկացնում է ՊՆ ռազմական ոստիկանությունը։ Նշվում է, որ նա ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր: «Զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վարդենիսի տարածաշրջանում կորել է ժամկետային զինծառայող։ Նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է։ Նա վերջին անգամ ծնողների հետ խոսել է մայիսի 13-ին, 18 տարեկան է, երեք ամսվա զինծառայող: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |