Արա Աբրահամյանի կուսակցությունն ընտրությունների կգնա «Ալյնասի» հետ դաշինքով![]() 24 մայիսի 2021 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով։ Այդ հայտարարել է ինքը՝ Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով՝ համագործակցելու և միասնաբար հանդես գալու համար բանակցում են նաև մի քանի այլ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ։ Աբրահամյանը կոչ է արել տարբեր ուժերի համախմբվել ու միասին ճանապարհային քարտեզ գծել ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Կուսակցությունն իր ծրագրում կարևորում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։ «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր գլխավոր գործընկերը, և մենք կզարգացնենք համագործակցությունը։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է նաև փոխշահավետ հարաբերություններ ունենանք տարբեր՝ մեծ ու փոքր երկրների հետ»,- նշել է նա։ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |