ԱԻՆ․ Քամուց վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրալարեր

ԱԻՆ․ Քամուց վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրալարեր

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։

Մայիսի 23-ին՝ ժամը 16։22-ից սկսած, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան փողոցներից, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերից, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից, Գյումրի քաղաքից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարները ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղերը, ամրացրել շենքերի տանիքների պոկված թիթեղները, սահմանազատել տարածքները և իրականացրել հերթապահություն։

Մայիսի 23-ին ուժեղ քամուց բացի Երևանում անսովոր ուժգնության կայծակ է եղել։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Նման կայծակ առաջին անգամ եմ տեսնում»։ Նա նաև հրապարակել է Տիգրան Մատուլյանի լուսանկարը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---