ՄԻՊ․ Ադրբեջանցիները բաց դեմքով են խոշտանգում և գլխատում՝ վստահ են, որ անպատիժ են մնալու

ՄԻՊ․ Ադրբեջանցիները բաց դեմքով են խոշտանգում և գլխատում՝ վստահ են, որ անպատիժ են մնալու

PanARMENIAN.Net - Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանցի զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում կենդանի մարդկանց: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է՝ խոսելով նաև ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին, Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով հեռարձակվող ռադիոհաղորդման մեջ։

ՄԻՊ-ը նշել է, որ նրանք ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:

Ռադիոհաղորդումն ադրբեջանական զինծառայողների պատերազմական հանցագործությունների, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---