Երուսաղեմի հայկական թաղամաս այցելած հրեաները ներողություն են խնդրել միջադեպի համար

Երուսաղեմի հայկական թաղամաս այցելած հրեաները ներողություն են խնդրել միջադեպի համար

PanARMENIAN.Net - Երուսաղեմի հայկական թաղամաս է այցելել տարբեր կազմակերպություններից մոտ 200 հրեա՝ նրանք ներողություն են խնդրել վերջերս տեղի ունեցած միջադեպի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել տեղի հայոց պատրիարքությանը և հայ համայնքին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Նրանք հանդիպել են օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբեղա Հակոբյանի և Արբակ աբեղա Սարուխանյանի հետ։

Քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը:

Ավելի վաղ Երուսաղեմում Սուրբ Հարության տաճարի ճանապարհին հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդները հարձակվել էին հայկական Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ եկեղեցականների վրա։ Հայր Արբակը ստացել էր մարմնական վնասվածք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---