ՀՀ-ում է Իրանի տրանսպորտի նախարարը․ Քննարկելու են փոխադրումների տարանցումը![]() 24 մայիսի 2021 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին ժամանել է Հայաստան՝ քննարկելու Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու գործարկման հարցը, գրում է ParsToday-ը։ Հայաստան այցի շրջանակում Էսլամին հայ պաշտոնյաների հետ քննարկելու է Իրանից Հայաստան փոխադրումների տարանցման, երկու երկրի միջև երթևեկության և տրանզիտի դյուրացման, ենթակառուցվածքների ավելացման, ճանապարհային վճարների կրճատման, խոչընդոտների վերացման, հայկական ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու, տրանսպորտային և ճանապարհային երթուղիների վերականգնման հետ կապված հարցեր: Նախատեսված են Էսլամիի հանդիպումները Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի, էկոնոմիկայի նախարար պաշտոնակատար Վահան Քերոբյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այցը նախատեսված է մայիսի 25-ին։ Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |