ՀՀ-ում կորոնավիրուսի 157 նոր դեպք կա և 8 մահ![]() 25 մայիսի 2021 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,139-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 5028: Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4400 դեպք կա, այլ պատճառով՝ 1077։ Ապաքինվել է ևս 259 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 211,634 է։ Մայիսի 24-ին կատարվել է 3205 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,065,211 թեստ է արվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |