Հովհաննես Գոհարյանը պայմանագիր է կնքել Բելառուսի չեմպիոն «Բատե» ֆուտբոլային ակումբի հետ13 մարտի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող եւ Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի երկրորդ կազմի խաղացող Հովհաննես Գոհարյանը պայմանագիր է կնքել Բելառուսի չեմպիոն «Բատեի» հետ: Այդ մասին է հաղորդում բելառուսական ակումբի մամլո ծառայությունը: «Բատե» ֆուտբոլային ակումբը որոշեց հավաքագրել հայ ֆուտբոլիստին Թուրքիայից վերադառնալուն պես, որտեղ ակումբը ուսումնամարզական հավաք էր անցկացնում: Իսկ փորձաշրջան անցնող Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Իգոր Բուգաեւին եւ նրա արգենտինացի գործընկեր Հերման Պյետրոբոնային «Բատեի» մարզիչների շտաբը որոշել է մերժել: Նշենք, որ Գոհարյանը Թուրքիայում անցնող ուսումնամարզական հավաքի ժամանակ «Բատեի» կազմում դուրս է եկել դաշտ Մոսկվայի «Սպարտակի» եւ ՌԴ առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ «Չիտա» թիմի դեմ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |