Վրաստանում երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում![]() 25 մայիսի 2021 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Վրաստանում տեղի ունեցած 4.6 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լուռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Մայիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 01:43-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 24-ին, ժամը 21:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.41⁰ և արևելյան երկայնության 44.92⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան` Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |