Սասունյան. Միակ հույսը մնում է այն, որ եթե ընտրություններից հետո վարչապետը փոխվի, նա հետ կկանչի Մակունցին![]() 25 մայիսի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հնարավոր նշանակմանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում, ասել է, որ միակ հույսը մնում է այն, որ եթե ընտրություններից հետո վարչապետը փոխվի, նա հետ կկանչի Մակունցին։ Այդ մասին Սասունյանն ասել է «Մեդիալաբին» տված հարցազրույցում։ «Ես հույս ունեի, որ վարչապետ Փաշինյանը հետ կկանգնի իր որոշումից և չի նշանակի Լիլիթ Մակունցին որպես Ամերիկայում ՀՀ դեսպան, բայց տեսնում ենք, որ նա շարունակում է իր սխալ քայլը և ամենաանփորձ անձին նշանակում է ամենակարևոր պաշտոններից մեկին: Ցավում եմ այս որոշման համար, բայց, դժբախտաբար, վարչապետի այս որոշումը նրա միակ սխալ որոշումը չէ: Վերջին 3 տարիներին նա նման հարյուրավոր, եթե ոչ հազարավոր սխալներ է արել: Երկիր ղեկավարելն իր գործը չէ, և չի կարող ճիշտ կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել: Շատ ցավալի է, որ մանավանդ հիմա, երբ մենք ունենք Բայդենի ղեկավարությամբ նոր կառավարություն, և նոր կառավարությունն ուզում է լավ հարաբերություններ մշակել Հայաստանի հետ, աշխատում է ամերիկահայության հետ, հենց հիմա էր ճիշտ ժամանակը ունենալու փորձառու, կարող դեսպան»,-ասել է Սասունյանը։ Նա նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը2 տարի աշխատել է այդ պաշտոնում, և ամերիկահայությունը շատ գոհ է նրա աշխատանքից: Նա բազմաթիվ կապեր է հաստատել Կոնգրեսի անդամների, ԱՄՆ կառավարության հետ, և նրան հաջողվում է ինչ-որ հարցեր լուծել: Սասունյանը հավելել է, որ ամբողջ ամերիկահայությունը դժգոհ է, որ վարչապետը դեսպան է փոխում, որ կարող դեսպանին հետ է կանչում և անկարող անհատի է բերում: «ՀՅԴ-ն և Ռամկավար ազատական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել, որ իրենք խիստ դեմ եմ, որ Մակունցը փոխարինի դեսպան Ներսեսյանին: Հիմա այս պարագայում մի նոր խնդիր է առաջանում. դա այն է, որ եթե նոր դեսպանը հասնի Վաշինգտոն, ո՞նց է աշխատելու ամերիկահայության խոշոր կազմակերպությունների հետ, երբ բոլորը դեմ են իր նշանակմանը: ․․․Ես վերջին 30 տարիներին միշտ էլ փորձել եմ բոլոր ղեկավարներին իմ լավագույն խորհուրդները տալ, փորձել եմ օգնել, որ իրենք ճիշտ որոշումներ կայացնեն, որովհետև նրանց օգնելով՝ օգնած կլինեմ մեր ժողովրդին ու հայրենիքին: Բայց եթե չեն ուզում լսել, մերժում են լսել, մենք այլևս ոչինչ չենք կարող անել: Դա մեծ ցավ է բոլորիս համար»,-ասել է նա: Լիլիթ Մակունցը 2018 թվականի զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, ապա պատգամավորական մանդատ ստացել ու գլխավորել իշխող «Իմ քայլը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |