Արթուր Բաղդասարյանը մեկնում է ՌԴ Կալինինգրադի մարզ եւ Բելոռուս

PanARMENIAN.Net - Մարտի 16-18-ը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզ, ապա` Բելոռուսի Հանրապետություն կմեկնի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: ՌԴ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոսսի, կառավարության անդամների հետ: Կքննարկվեն Կալինինգրադի մարզի հետ համագործակցության հնարավորությունները:



Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում նախատեսվում են Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Բելոռուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Յուրի Ժադոբինի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-բելոռուսական ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ստորագրել համագործակցության համաձայնագիր Հայաստանի եւ Բելոռուսի անվտանգության խորհուրդների միջեւ: Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաեւ բելոռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մարտի 18-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---