Քոչարյան․ ՌԴ-ն առանցքային դեր ունի ԼՂ հարցում, բայց մտածել, որ բանալին մեկ տեղում է՝ պարզունակություն է25 մայիսի 2021 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով այն պնդումներին, թե ղարաբաղյան կարգավորման բանալին ՌԴ-ում է, ասել է, որ ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային դեր ունի գործընթացում, բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս պարզունակություն է։ «Կան կոնֆլիկտի կողմեր, կա ներգրաված կողմ, կա եռանախագահություն, կա Ռուսաստան: Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գորընթացներում, հատկապես այս վերջին իրադարձությունների կտրվածքով, բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս և իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Հարցին, թե արդյո՞ք իրեն համարում է ոչմիթիզականության ու առավելապաշտության կրող, ինչպես ՀՀ առաջին նախագահն է նշում իր հոդվածներով՝ Քոչարյանն ասել է , որ ցանկություն չունի մեկնաբանելու վերջինիս հայտարարությունները։ «Տասը տարի եղել եմ Հայաստանի նախագահ, չի եղել համանախագահների կողմից որևէ մի առաջարկ, որն ընդուներ Ադրբեջանը, մերժեր Հայաստանը: Սա փաստ է: Բոլոր այդ տասը տարիների ընթացքում բոլոր առաջարկներին մենք ասում էինք՝ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատարաստ ենք այդ առաջարկները քննարկել, Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր: Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների»,-ասել է նա: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ծավալուն հոդվածում գրել էր, որ «1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը»: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |