ԵՄ գագաթնաժողովում որոշվել է արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները Եվրամիություն![]() 25 մայիսի 2021 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ԵՄ գագաթնաժողովում որոշվել է արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները Եվրամիության օդանավակայաններ և թռիչքները ԵՄ տարածքի վրայով։ Եվրոպական ավիափոխադրողներին խորհուրդ է տրվում հրաժարվել թռիչքներից Բելառուսի օդային տարածքում, գրում է ՏԱՍՍ-ը։ Այդ մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որն ընդունվել է՝ ի պատասխան Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պարտադրված վայրէջքի հետ կապված միջադեպի։ Որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել, այն դեռ պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ Խորհրդում նախարարների մակարդակով, ինչը մի քանի օր կամ շաբաթ կպահանջի։ Բացի այդ, որոշվել է շտապ կարգով նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ և պահանջվել է ազատ արձակել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչին։ Ավելի վաղ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմը Բելառուսի օդային տարածքում Մինսկից ահազանգ է ստացել, թե օդանավում ռումբ է տեղադրված: Բելառուսի իշխանությունները Ryanair-ի օդանավից պահանջել են վայրէջք կատարել, մարտական ինքնաթիռ է օդ բարձրացվել: Վայրէջքից հետո Մինսկում ձերբակալել են ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին, որի նկատմամբ Բելառուսում քրեական գործ է հարուցված: Photo. AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |