Ազնավուրի ծննդյան օրը միասին՝ 5-րդ գրքով ու նոր նախագծերով25 մայիսի 2021 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Մեծ հայի 97-ամյակին Newmag-ը և Ամունդի-Ակբան ներկայացնում են նրա առաջին ու միակ գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն՝ հայերեն: 16 նովել՝ նուրբ հումորով, վառ երևակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ: Բոլոր նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ: Մեծ շանսոնյեի 1300 երգից շատ քչերն են թարգմանվել հայերեն։ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի թարգմանիչը դեռ 1990-ականներին հայերեն էր թարգմանել նրա Rest՝ «Մնա» ստեղծագործությունը: Newmag հրատարակչության, Արմենիա հեռուստաընկերության շնորհիվ և Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ այն այժմ հնչում է նաև հայերեն: Հուզիչ, ֆրանսիական նրբագեղությամբ ու հայկական հնչողությամբ «Մնա» երգը կատարել է Էրիկ Կարապետյանը։ Ազնավուրյան գրական մատենաշարի և երաժշտական նախագծի գլխավոր գործընկերը Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունն է: Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանի խոսքով, գործակցությունը սկսվել է երեք տարի առաջ ու դեռ երեք տարի էլ կշարունակվի. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հիմնադրման օրվանից հայ-ֆրանսիական մշակութային կապի ամրապնդումն ու զարգացումը ընկերության ուշադրության կենտրոնում են: Այս օրը ևս նշածիս ապացույցն է: «Նյումեգ»-ի հետ համագործակցությամբ մենք արդեն իսկ նպաստել ենք մեծ հայ Շառլ Ազնավուրի գրքերի թարգմանությանը, այժմ էլ, մեծ ուրախությամբ որոշեցինք աջակցել նաև Ազնավուրի երգերի՝ հայերենով մատուցման գործին: Վսահ ենք, որ «Մնա»-ն շատ արագ կդառնա ժամանակի լավագույն երգերից մեկը՝ նոր շունչ բերելով հայկական երգարվեստ: Այս իրադարձությունը ևս մեկ հարգանքի տուրք է մեծ հայ Շառլ Ազնավուրի հիշատակին»: Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, Ազնավուրը բազմիցս ասել է, որ սիրում է, երբ իր երգերը կատարում են, բայց չի սիրում, երբ իրեն կապկում են. «Եվ փիլիսոփայությունը երգի նոր գործիքավորման հետևլյալն էր` ներշնչվել Ազնավուրով, փոխանցել ոգին, բայց չկապկել։ Կարծում եմ, որ Մարտինի երաժշտական ճաշակը, Էրիկի երաժշտական կարողությունները, և երկուսի պատվախնդրությունն ունեն լավ արդյունք, որը կհամալրի մեր երաժշտական գանձարանը»։ Newmag-ի երաժշտական նախագիծը սկսվել է «Մնա» երգով, կշարունակվի մյուս հայտնի ու ոչ այնքան շատ հնչած ազնավուրյան կատարումներով: Մինչև շանսոնյեի հարյուրամյակը՝ Newmag-ը խոստանում է՝ հայերեն կթարգմանի ու կհրատարակի ոչ միայն Ազնավուրի ամբողջ գրական ժառանգությունը, այլ երգերը կհնչեն հայերեն՝ նոր գործիքավորմամբ, նոր տեսահոլովակներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |