ԱՆ․ Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի

ԱՆ․ Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի՝ Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություն է նախատեսում:

Պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:

Պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է Armed E-Health համակարգում և ունի QR կոդ:

Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է 3 պատվաստանյութով` «Սպուտնիկ V», AstraZeneca և «Կորոնավակ»:

«ԱստրաԶենեկայով» և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---