ՀԱՊԿ-ն ի գիտություն է ընդունել Փաշինյանի քննադատությունը

ՀԱՊԿ-ն ի գիտություն է ընդունել Փաշինյանի քննադատությունը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպության վերաբերյալ ԱԺ-ում արված հայտարարություններին, ասել է, որ դրանք ի գիտություն է ընդունել, խորհրդակցությունների անցկացման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկություններն ի գիտություն են ընդունվել: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականներին համապատասխան աշխատանքը շարունակվում են»,-ասել է Զայնետդինովը:

Նա հիշեցրել է նաև, որ ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շտապ միջոցներ է պահանջում, առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաև սահմանազատում և սահմանագծում սահմանի այդ հատվածում։

Փաշինյանն Ազգային ժողովում ասել էր, որ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը չի գոհացնում հայկական կողմին և որ կազմակերպությունը հստակ չի հայտարարել, թե Ադրբեջանը պետք է դուրս բերքի զորքը ՀՀ տարածքից։ Նա չէր բացառել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հավանականությունն Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այս խնդիրը:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---