ՊՆ․ Տավուշում կրակոցներ չեն եղել, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը կրակային վարժանք է արել![]() 27 մայիսի 2021 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզում հակառակորդի կողմից արձակված կրակահերթերի մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, պարզաբանել են ՊՆ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նախարարությունից հավելել են նաև, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկն այդ ընթացքում ուսումնական կրակային վարժանք է անցկացրել: Wargonzo նախագծի տելեգրամյան ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Տավուշի Բերդ քաղաքի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին, փոխհրաձգություն է եղել, կրակոցներ են լսվել նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի շրջանում: Ավելի վաղ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հաստատել էր լուրը, թե հակառակորդը կրակոցներ է արձակել Չինարիում: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը, սակայն, ասել էր, թե որևէ կրակոց չկա, գյուղում իրավիճակը հանգիստ է։ Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |