Ծնողներ․ Քանի գերիները չեն վերադարձվել, որևէ ուժի քարոզարշավի համար Շիրակ մտնել չենք թողնի![]() 27 մայիսի 2021 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները հայտարարել են, որ քանի դեռ գերիները չեն վերադարձվել, թույլ չեն տա որևէ քաղուժի քարոզարշավի նպատակով մտնել Շիրակի մարզ: Շիրակի մարզպետարանում ճեպազրույցի ժամանակ նրանք նշել են, որ քարոզարշավի համար մարզ մեկնողների մուտքը փակ կլինի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար, գրում է Sputnik Արմենիան։ «Իմ քայլից» կամ ընդդիմությունից ոչ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ: Եթե իմացանք` գալիս եք, ձեր մուրը՝ ձեր գլուխը: Գնացե՛ք, երեխեքին բերեք, նոր եկեք, էդ ժամանակ ձեր կողքին կկանգնեք»,- ասել է գերի ընկած տղաներից մեկի հայրը: Բոլորը պնդել են` մարզում քարոզարշավ չի լինի, մինչև տղաները Բաքվից չվերադառնան: «6 ամիս է` սպասում ենք, մինչև այսօր յուրքանչյուր խոստումին հավատացել ու լսել ենք, ու դատարկ նստել: Հիմա արգելում ենք ցանկացած քարոզարշավ մարզում ու պատրաստ ենք ամենավերջին քայլին»,- վստահեցրել են նրանք: Շիրակցի գերիների հարազատներն անդրադարձել են նաև մայիսի 27-ին գերեվարված զինծառայողներին։ «Բնականաբար, պիտի գերիներ ունենայինք։ Համախմբվելու, մեկ բռունցք դառնալու փոխարեն աթոռակռվի մասին ենք մտածում»,– նշել են նրանք: Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 10–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։ Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |