Քոչարյան․ Գերիներին պահում են՝ մեզանից ինչ-որ բան պոկելու համար27 մայիսի 2021 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով գերիների խնդրին, ասել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու են մինչև այսօր գերիներն Ադրբեջանում գտնվում։ «Վստահություն ունեմ, որ նրանց պահում են մեկ նպատակով՝ մեզանից ինչ-որ բան պոկելու կամ ճիշտ պահի այս իշխանություններին ինչ-որ ժեստ անելու համար։ Փաստորեն գործիք են դարձել աշխարհաքաղաքական կամ տվյալ դեպքում պատերազմից հետո որոշակի լրացուցիչ զիջումների համար»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։ Նա հավելել է, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում որոշակի լուծումներ լինելու են, և այդ լուծումներից բոլորս տեսնելու ենք, թե ինչի համար են մեր քաղաքացիներին 6 ամիս գերեվարության մեջ պահում։ «Առնվազն մի քանի ամիս առաջ հարցը պետք է վերջնական լուծում ստանար»,-նշել է Քոչարյանը։ Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ |