ԱԳՆ ղեկավարը հրաժարական է տվել![]() 27 մայիսի 2021 - 21:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հրաժարականի դիմումի մասին տեղեկությունը հետևել է մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է սահմանամերձ տարածքներից թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |