ՀՀ նախագահ․ Թե ինչպիսին կլինի մեր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է յուրաքանչյուրիցս28 մայիսի 2021 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի կապակցությամբ իր շնորհավորական ուղրձում նշել է, որ այն, թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս: Նա նշել է, որ Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո: Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել: «Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց այնպիսի պայմաններում, երբ վտանգված էին մեր ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը, վտանգ, որ կանխվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, մեր միասնության ու անձնազոհության շնորհիվ: Այսօր մենք կանգնած ենք բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթակա՛ն արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականություն և զարգացման հեռանկար: Այսօր կարիք ունենք սթափ դատողության ու առողջ մտածողության, կարիք ունենք պատմության դասը սերտելով՝ նորովի գիտակցելու, որ Հայրենիքը որպես իրականություն կարող է ապրել միայն անկախ պետականության տեսքով, որ անկախ պետականությունը ձեռք է բերվում և պաշտպանվում դժվարությամբ, որ շատ ժողովուրդներ այսօր էլ երազում են դրա մասին»,-ասվում է ուղերձում: Նախագահը նշել է նաև, որ անկախ պետականությունը մեր ինքնության ու ազգային շահի գիտակցումն է, հանուն որի ի զեն էր ելել հայ ժողովուրդը՝ բանակն ու աշխարհազորն ավելի քան 100 տարի առաջ: Դրա կարիքը կա բոլոր ժամանակներում՝ ինչպես Հայաստանի առաջին հանրապետության օրոք էր, այնպես էլ այսօրվա Հայաստանի հանրապետության ժամանակ, և դրա կարիքը կլինի նաև վաղվա Հայաստանի Հանրապետությունում: «Անկախ պետականությունը մեր սահմանների անձեռնմխելիությունն է ու անսակարկելիությունը, որոշում կայացնելու և այն իրագործելու մեր կարողությունը, անվտանգություն ապահովելու և խաղաղություն թելադրելու մեր ունակությունը: Մենք պետք է կարողանանք ոչ միայն հաղթել, այլև խորությամբ հասկանալ, թե ինչպես վարվել այդ հաղթանակի հետ: Պետք է կարողանանք հաղթանակը լցնել մնայուն բովանդակությամբ ու վերածել հաջողությունների: Պետք է կարողանանք խորությամբ հասկանալ և ընկալել՝ ինչ է տեղի ունեցել երեկ, ինչ է տեղի ունենում այսօր և արձագանքել ու գործել համարժեք: Պետք է կարողանանք կանխատեսել և կառավարել այն, ինչ կարող է լինել վաղը: Պետք է կարողանանք սթափ վերլուծել մեր անհաջողությունների պատճառները, այդ թվում՝ Առաջին հանրապետությունից ցայսօր, և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր: Ես հավատում եմ, որ կարո՛ղ ենք հասնել այնպիսի ձեռքբերումների, որոնք դեռ երեկ անհնարին էին թվում, կարո՛ղ ենք իրականությունը համապատասխանեցնել մեր ցանկությանը, կարո՛ղ ենք կյանքի կոչել այն երազանքը, որն առաջին հայացքից թվում է անհասանելի»,-ասվում է ուղերձում: Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 103-ամյակը, որը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |