Պետդեպ․ Ազատել բոլոր ռազմագերիներին, զորքերը վերադարձնել մայիսի 11-ի դիրքեր28 մայիսի 2021 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետական դեպարտամենտը, անդրադառնալով 6 հայ զինծառայողի գերեվամանն Ադրբեջանի կողմից, մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումների, այդ թվում՝ «հայ զինծառայողների ձերբակալման առնչությամբ»։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառույցի կայքում։ Պետդեպարտամենտը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պահվող անձանց և հիշեցրել Բաքվին բոլոր գերիների հետ մարդասիրաբար վարվելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների մասին։ «Մենք երկու կողմին կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը»,- ասվում է հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։ Հայաստանին ևս հորդորում ենք վերադառնալ մայիսի 11-ի դիրքեր և ողջունում ենք այդ մասին հայտարարությունները։ Դա թույլ կտա նվազեցնել լարվածությունը սահմանին և տարածք կստեղծի խաղաղ բանակցային գործընթացի համար՝ շտապ կարգով սահմանազատման համար: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին»,- ասվում է Փրայսի հայտարարության մեջ։ ԱՄՆ-ն սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չգծանշված տարածքներում: «Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանազատման հարցում և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել չսահմանազատված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը»,-ասվում է հայտարարության մեջ: ԱՄՆ-ն նաև կոչ է անում կողմերին որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար։ Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |